35
Կառավարության որոշմամբ Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի Ազգային ժողովի պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ։
Նրա փոխարեն խորհրդարան անցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուն՝ Էդգար Առաքելյանը։