Չինաստանը և ՌԴ-ն կնպաստեն բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը. Սի Ծինփին

կողմից badoyan

Չինաստանը և Ռուսաստանը պետք է նպաստեն բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը և միջազգային հարաբերությունների ժողովրդավարացմանը։

Այս մասին հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը Շենժենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ, հայտնել է ՏԱՍՍ-ը:

«Ապագայում մենք պետք է անշեղորեն պահպանենք շարունակականությունը, համարձակորեն առաջ գնանք, մշտապես բացահայտենք երկկողմ հարաբերությունների հսկայական ներուժը և հարստացնենք դրանց բովանդակությունը։

Կարևոր է պահպանել գործնական աշխատանքի տրամադրվածությունը, շարունակել համառորեն աշխատել, գործուն քայլերով խորացնել բազմակողմ համագործակցությունը և հաստատակամորեն կրել խոշոր տերությունների վրա դրված պատասխանատվությունը, նպաստել բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը և միջազգային հարաբերությունների ժողովրդավարացմանը»,  նշել է նա։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode