14
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Չինաստան, որտեղ նրան ինքնաթիռի շարժասանդուղքի մոտ դիմավորել է ՉԺՀ առաջնորդ Սի Ծինփինը։
Առաջնորդները գրկախառնվել են և միմյանց ձեռք սեղմել, ըստ միջազգային լրատվականների հրապարակած արարողության հեռարձակման կադրերի:
Ինչպես երևում է տեսանյութում՝ երկու երկրների ղեկավարները փոխանակվել են մի քանի արտահայտությամբ, որից հետո ԱՄՆ-ի նախագահը նստել է ավտոմեքենան և լքել թռիչքադաշտը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների եռակողմ բանակցությունները նախատեսված են վաղը: