Ինչո՞ւ է Amazon-ը ցանկանում Մելանյա Թրամփի մասնակցությամբ հեռուստաշոու

կողմից admin2

Amazon-ը չի պատրաստվում հրաժարվել Մելանյա Թրամփից։ Ընկերությունը նոյեմբերի 20-ին նախատեսում է թողարկել ԱՄՆ առաջին տիկնոջ մասին երկմասանոց վավերագրական շարք՝ շարունակելով նրա մասնակցությամբ ավելի վաղ նկարահանված ֆիլմի պատմությունը։ Սակայն նոր նախագիծն արդեն հարցեր է առաջացնում՝ հատկապես հաշվի առնելով նախորդ ֆիլմի ֆինանսական արդյունքներն ու Թրամփի վարչակազմի նկատմամբ հանրային վերաբերմունքի փոփոխությունը։

Հիշեցնենք, որ ֆիլմի իրավունքների ձեռքբերման և գովազդի համար Amazon-ը ծախսել էր շուրջ 75 միլիոն դոլար, սակայն կինովարձույթում այն հավաքել էր ընդամենը 16.6 միլիոն դոլար։

Նոր նախագիծը կներկայացնի Մելանյա Թրամփի կյանքը 2024 թվականի նախագահական ընտրություններից հետո, անցումային շրջանն ու Դոնալդ Թրամփի երկրորդ երդմնակալության նախապատրաստական աշխատանքները։

Վերլուծության համաձայն՝ Թրամփի նկատմամբ հանրային դժգոհության աճի ֆոնին Amazon-ի՝ առաջին տիկնոջ մասին նոր սերիալը կարող է չարժանանալ նախկինում ակնկալվող հետաքրքրությանը։

Հոդվածի հեղինակը նախագիծը դիտարկում է նաև որպես Ջեֆ Բեզոսի՝ Թրամփի վարչակազմի հետ մերձենալու քաղաքականության շարունակություն՝ ընդգծելով, որ կորպորատիվ Ամերիկայի՝ Թրամփի քաղաքական ազդեցության շուրջ կատարած հաշվարկները կարող են այլևս չարդարանալ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode