Թուրքիայում Աթաթուրքին վիրավորելու մեղադրանքով ուսուցիչ է ձերբակալվել

կողմից admin3

Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Էդրեմիթ շրջանում գտնվող դպրոցներից մեկի ուսուցիչը ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից և ձերբակալվել։

Նա սոցիալական ցանցում Թուրքիայի դրոշին և հանրապետության հիմնադիր Մուտաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորող գրառումներ էր արել։

Բալըքեսիրի նահանգապետարանը հայտնել է, որ հաստատվել է, որ այդ գրառումներն արել է ուսուցիչը և դրանք որակվել են որպես անընդունելի բնույթի հրապարակումներ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode