3
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 1-ին հանդիպել են Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։
Հանդիպման հիմնական թեմաներից են եղել Ուկրաինայի շուրջ իրավիճակը, Սևծովյան տարածաշրջանում զարգացումները և ռուս-թուրքական հարաբերությունները։ Այս մասին նախապես հայտնել էր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ կողմերը նախատեսել էին քննարկել նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացումը։